23:30 3 փետրվարի, 2025Մահացել է դերասան, կասկադյոր, պրոդյուսեր Արսեն Պետրոսյանը։ Նա 45 տարեկան էր, հաղորդում է «Апшеронский рабочий» կայքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արտիստը մահացել է փետրվարի 1-ին։ Մահվան պահին նա Մոսկվայում էր և աշխատում էր նոր նախագծի վրա։ Նա չի հասցրել ավարտին հասցնել իր մասնակցությունը «Վախ» սերիալը, որի նկարահանումները սկսվել էին 2024 թվականին։
Արսեն Պետրոսյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 25-ին Կրասնոդարի երկրամասի Նեֆտեգորսկ քաղաքում։ Նա ֆիլմերում սկսել է նկարահանվել 10 տարի առաջ։ Նրա մասնակցությամբ նախագծերից են՝ «Դատապարտված», «Խոստում», «Սարմատ» և «Վրիժառու. Սարսափելի անտառ» ֆիլմերը։