Ինչո՞ւ են «Wicked»-ի երկրպագուները համանուն թատերական ներկայացման ընթացքում լքում թատրոնները

14:03   5 փետրվարի, 2025

Հաղորդվում է, որ Wicked ֆիլմի երկրպագուները դուրս են գալիս Ուեսթ Էնդի շոուից՝ երկրորդ ֆիլմից սփոյլերներ ստանալուց խուսափելու համար, գրում է Daily Mail-ը։

Սինտիա Էրիվոյի և Արիանա Գրանդեի մասնակցությամբ երկու ֆիլմերից առաջինը դեբյուտային էր, որը կենտրոնանում էր շոուի առաջին գործողության սյուժեի վրա:

Բայց, ինչպես երևում է, բլոկբաստերի հետ միասին եկել է երկրպագուների մի ամբողջ նոր սերունդ, որոնք բոլորովին անծանոթ են հեքիաթի ավարտին:

Դա այն դեպքում, երբ Գրեգորի Մագուայրի կողմից գրված գիրքը լույս է տեսել 1995 թվականին, իսկ Բրոդվեյի շոուի պրեմիերան կայացել է ութ տարի անց՝ 2003 թվականին:

Apollo Theatre Victoria-ի աշխատակիցները The Sun-ին ասել են, որ «կոպիտ» թատերասերները կիսատ են թողնում ներկայացումը, որպեսզի բացահայտումներ չստանան երկրորդ ֆիլմի գործողությունների մասին:

«Դա ծիծաղելի է և շատ աչք է ծակում»,-ասում է աղբյուրը: «Բազմաթիվ երկրպագուներ հեռանում են ընդմիջմանը, որպեսզի «սփոյլերներ» չիմանան հաջորդ ֆիլմի մասին։ Դա բոլորովին անարդար է եւ, ճիշտն ասած, կոպիտ է այն դերասանների հանդեպ, ովքեր այդքան աշխատում են նման էպիկական բեմադրություն ստեղծելու համար»:

«Wicked. For Good» վերնագրով բլոկբասթերը, որը ֆիլմի շարունակությունն է, կթողարկվի մյուս տարի:

Թողարկման ամսաթիվը հաստատվել է Wicked Movie X-ի պաշտոնական կայքում։

Վերջերս թվային թողարկումից հետո Ջոն Մ. Չուի «Wicked» ֆիլմի ադապտացիան՝ Սինթիայի և Արիանան գլխավոր դերակատարներով, հիանալի արձագանքներ ստացավ:

Ֆիլմի հաջողության հետևում գտնվող աստղերը՝ Սինթիան և Արիանան, երկուսն էլ առաջադրվել են «Օսկարի»:



© NEWS.am STYLE