Grammy 2014. հաղթողներն ու շոուն

09:03   27 հունվարի, 2014

Լոս Անջելեսում կայացավ «Grammy 2014» մրցանակաբաշխության 56-րդ արարողությունը: Հաղթողների անունները հայտնի էին դեռեւս արարողությունից առաջ, որն արդեն երրորդ անգամ անընդմեջ վարում էր ռեփեր Էլ Էլ Քուլ Ջեյը:

ռեփեր Էլ Էլ Քուլ Ջեյ 

Նրան օգնում էին Մարկ Էնթոնին, Զաք Բրաունը, Գլորիա Էստեֆանը, Ալիշա Քիզը, Արիանա Գրանդեն, Ջեյմի Ֆոքսը, Աննա Քենդրիկը, Ջարեդ Լետոն, Բրունո Մարսը, Միգելը, Յոկո Օնոն, Սմոքի Ռոբինսոնը, Ռայան Սիքրեսթը, Սթիվեն Թայլերը:

Այս տարի Grammy-ի արարողությունը բացվեց Բեյոնսեի եւ Jay Z-ի ելույթով: Ամուսինները կատարեին Drunk in Love կոմպոզիցիան:

Այնուհետեւ ելույթ ունեցավ Մադոննան:

Մադոննա

Հեղինակավոր «Տարվա ձայնագրություն» անվանակարգում «Grammy»-ի արժանացավ 2013թ. գլխավոր հիթ Get Lucky երգը՝ ֆրանսիական Daft Punk դուետի եւ Ֆարել Ուիլյամսի կատարմամբ:

Անցյալ տարի Grammy-ի հոբելյանական արարողության Տարվա երգ էր ճանաչվել FUN խմբի «We Are Young» կոմպոզիցիան:

Նոր Զելանդիայից երգչուհի Լորդը «Տարվա երգ» մրցանակի արժանացավ «Royals» երգի համար:

Լորդ


Black Sabbath խումբը մրցանակ ստացավ «Լավագույն մեթալ-կատարում» անվանակարգում՝ «God is Dead?» կոմպոզիցիայի համար: Led Zeppelin-ը մրցանակ ստացավ հեղինակավոր «Լավագույն ռոք-ալբոմ» անվանակարգում  («Celebration Day»): Լավագույն այլընտրանքային ալբոմ ճանաչվեց ամերիկյան Vampire Weekend ռոք խմբի «Modern Vampires of the City» սկավառակը:

Քեթի Փերի


Լավագույն R&B կատարում ճանաչվեց Snarky Puppy-ի եւ Լալա Հեթըուեյի «Something» կոմպոզիցիան:

Բրիտանական երգչուհի Ադելը երկու Grammy-ի արժանացավ. «Լավագույն կոմպոզիցիա՝ տեսողական ներկայացմամբ» եւ «Լավագույն երգ՝ գրված տեսողական ներկայացմամբ» անվանակարգերում՝ «Skyfall» կոմպոզիցիայի համար

Pink-ի եւ Nate Ruess-ի ելույթը


Լավագույն երաժշտական ֆիլմի համար մրցանակ ստացավ Փոլ ՄաքՔարթնին՝ «Live Kisses» փաստագրական համերգ-ժապավենի համար:



© NEWS.am STYLE