Հայտնի է 44-ամյա մոդել Ժիզել Բունդհենի նորածին երեխայի սեռը

15:17   8 փետրվարի, 2025

Հայտնի է դարձել մոդել Ժիզել Բունդխենի նորածին փոքրիկի անունն ու սեռը։

Ըստ People-ի, «շապիկի աղջիկը» որդի է ունեցել, իսկ նրա երկրորդ անունը Ռիվեր է:

44-ամյա աստղը, կարծես, ջրի թեմայի սիրահար է, քանի որ իր երեխաներին  տվել է թեմատիկ անուններ․ նրա 15-ամյա որդու՝ Բենջամինի միջին անունը Ռեյն է, իսկ 11-ամյա դստեր՝ Վիվիանի երկրորդ անունը՝ Լեյք:

Նրա նորածին երեխայի հայրը գործընկեր Խոակիմ Վալենտեն է, իսկ առաջին երկու երեխաների հայրը՝ նախկին ֆուտբոլային աստղ Թոմ Բրեդին:

Դեռևս պարզ չէ, թե Ժիզելն ու Խոակիմը երբ են ընդունել երեխային, գրում է TMZ-ը:

Բունդհենն առաջին անգամ կապվել է Վալենտեի հետ 2023 թվականի հունիսին՝ Las Vegas Raiders-ի սեփականատեր Բրեյդիից նրա ամուսնալուծությունից մեկ տարի անց:



© NEWS.am STYLE