Playboy-ի երեկույթ՝ ի պատիվ Սուպերգավաթի. Playboy-ի տարվա աղջիկը հայտնվել է ճագարի 10 մլն դոլար արժողությամբ հագուստով

13:16   10 փետրվարի, 2025

Playboy ամսագիրը հայտարարել է, որ Ջիլիան Նեյշնը կդառնա Playmate 2025 տարվա աղջիկը։ 1960 թվականից այդ հեղինակավոր տիտղոսը շնորհվում է Playmates7 ամենաանմոռանալի աղջիկներին։

«Քանի որ PLAYBOY-ը վերադառնում է երկար սպասված տպագրությանը, այն նաեւ նշանավորում է ուշագրավ մի կնոջ վերելքը, որը հայտնաբերվել է ճագարի համազգային որոնումների ժամանակ եւ որը մարմնավորում է գեղեցկությունը, վստահությունը եւ հավերժական հմայքը»,- նշվել է մամուլի հաղորդագրությունում, որը մեջբերել է DailyMail.com-ը:

ezgif.com-avif-to-jpg-converter (73).jpg (127 KB)

«Ջիլիան Նեյշնն այժմ միանում է լեգենդար Playmates աղջիկների շարքին՝ սկիզբ դնելով համարձակ, ուժեղ կանացիության նոր դարաշրջանին»:

2025թ. Playboy-ի տարվա լավագույն աղջիկն առաջին անգամ նկատվել է շաբաթ օրը Նյու Օռլեանում կայացած Big Game Weekend երեկույթի ժամանակ:

ezgif.com-avif-to-jpg-converter (74).jpg (101 KB)

Նա ժամանել է 10 մլն դոլար արժողությամբ ադամանդապատ Playboy Bunny կոստյումով, որը նախագծվել եւ ձեռքով պատրաստվել է H.CROWNE-ի հիմնադիր եւ կրեատիվ տնօրեն Քալի Հոուքի կողմից:

27 տարեկանում Ջիլիան Նեյշնն արդեն ունի «փոքր քաղաքի եւ մեծ քաղաքի հմայք» տիտղոսը, նշել է Playboy-ը: Մոնտանայի հեռավոր ֆերմայում, ձիերի շրջապատում եւ քաղաքի իրարանցումից հեռու մեծացած աղջիկը կրթություն ստացել է տանը:

1-ezgif.com-avif-to-jpg-converter (44).jpg (157 KB)

Հենց դաստիարակությունն է «զարգացրել նրա կրեատիվությունը, անկախությունը եւ արկածախնդիր ոգին», նշել է Playboy-ը:

2-ezgif.com-avif-to-jpg-converter (34).jpg (114 KB)

Այժմ նա ապրում է Լոս Անջելեսում եւ իր անունն «ստեղծել» է որպես պահանջված մոդել՝ աշխատելով այնպիսի համաշխարհային բրենդների հետ, ինչպիսին են GUESS-ը եւ CoverGirl-ը, ինչպես նաեւ զարդարելով PLAYBOY Mexico-ի եւ Treats-ի շապիկները։



© NEWS.am STYLE