23:03 10 փետրվարի, 2025Louis Vuitton-ի 2025թ. աշուն/ձմեռ հավաքածուի ծովախեցգետին-պայուսակը դարձել է սոցցանցերում խոսակցությունների գլխավոր առիթը։
Անսովոր եւ խենթ այս պայուսակը կտրուկ հեռանում է բրենդի դասական մոնոգրամով մոդելներից: Գինը եւս պակաս խենթ չէ՝ 18 000 դոլար։
Վաչետեի կաշվից պատրաստված պայուսակը պահպանում է Louis Vuitton-ի սիրելի մոնոգրամի մոտիվը, բայց ունի օմարի ձեւ՝ զարդարված ճանկերով, բեղիկներով եւ ոտքերով:
LV Langouste-ը սյուռեալիստական դիզայնի գագաթնակետն է, ապշեցուցիչ փոքր պայուսակ, ինչը տարածվում է նաեւ աքսեսուարների վրա՝ սկսած խեցգետնակերպերի հմայքներից, կախոցիկներից մինչեւ գոտիների օղակները: Եթե որեւէ մեկը կարող էլ է անթերի համատեղել ժառանգականությունն ու խաղայնությունը մեկ պայուսակում, ապա դա Ֆարել Ուիլյամսն է:
Բնական է, որ այսքան համարձակ ստեղծագործությունը ցանցում արձագանքների հեղեղ է առաջացրել։ «Երբ չգիտես, թե էլ ինչ անես փողերի հետ»,- գրել է օգտատերերից մեկը։