Ազատվում ենք վարսերի ժանգագույն երանգից

17:40   27 հունվարի, 2014

Վարսերի մուգ գույն ունեցող շատ աղջիկների չի հաջողվում ոչ միայն մեկ անգամից բացացնել վարսերը, այլեւ խուսափել այնպիսի մի երանգից, ինչպիսին է ժանգագույնը:

Վարսերի «ժանգը» իսկական գլխացավանք է դարձել շատ աղջիկների համար, ընդ որում՝ այն չի անհետանում անգամ, երբ վարսերը մուգ ենք ներկում: Միեւնույն է, վարսերի արանքից «ծիկրակում է»: Այսօր կպարզենք, թե ինչպես են «ժանգոտում» վարսերը եւ ինչպես պայքարել դրա դեմ:


Վարսերը բաղկացած են 2 տիպի բնական մելանիններից, որոնք են՝ էու-մելանին (սեւ-շագանակագույն) եւ ֆեո-մելանին (նարնջա-կարմրագույն եւ դեղին): Այս բնական մելանինները տարբեր կերպ են արձագանքում գունաներկմանը, իսկ պատճառը դրանց կառուցվածքն է: Ֆեո-մելանինները փոքր են, հատիկանման, այդ պատճառով ամուր կառչում են վարսերին եւ գունաթափման ժամանակ պահպանում իրենց գույնը: Էու-մելանինները, հակառակը, խոշոր են եւ երկար, դրա համար էլ շուտ են ներկվում: Ֆեո-մելանիններն էլ հենց հանդիասնում են վարսերի մեջ «ժանգի» ձեւավորման գլխավոր պատճառը:


Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես կարելի է վերացնել այդ երանգը վարսերից:

«Ժանգի»  դեմ պայքարի լավագույն միջոցը մոխրագույն (պեպել) ներկերն են, որոնք շնորհիվ իրենց մեջ պարունակվող կապույտ պիգմենտի, կարողանում են մգացնել ժանգագույն երանգը:

Գունաթափումից հետո առաջացած նարնջագույն երանգը վերացնելու համար կարելի է օգտագործել նաեւ ոսկեգույն երանգները, որոնք պարունակում են դեղին պիգմենտ: Սակայն պետք է հիշել, որ կատարյալ արդյունք միանգամից չեք ստանա, այլ աստիճանաբար:



© NEWS.am STYLE