Անհարմար հագուստն առողջությանը լուրջ վնաս է հասցնում

19:15   16 նոյեմբերի, 2012

Հանրահայտ այն միտքը, թե գեղեցկությունը զոհեր է պահանջում, կանանց ստիպում է սերնդե-սերունդ անհարմար հագուստ հագնել ու դրա բոլոր հետեւանքները հպարտ ու լուռ տանել։ Սակայն, The Telegraph - ը հաղորդում է, որ նման վարքն առողջության համար վնասակար է։

10 կնոջից 6-ը տանջվում է մեջքի ցավից, թմրած պարանոցից եւ նույնիսկ գլխացավերից անհարմար կրծկալի պատճառով։ 10-ից 4- ը տանջվում է պարանոցի, մեջքի եւ ուսերի ցավից ծանր պայուսակի պատճառով։ Քելսթոն Չորլին հատարարել է, որ նորաձեւության համար հաճախ զոհում են հենց առողջությունը։

Bravissimo ընկերությունից Նատաշա Հեթվելը կանանց խորհուրդ է տալիս անպայման ստուգել կրծքի չափսը, քանի որ ժամանակի ընթացքում այն փոխվում է, եւ եթե կրծկալը չփոխել, այն կարող է շատ փոքր լինել, իսկ կրծքավանդակի չափը՝ շատ մեծ, եւ այս ամենը կճնշի ուսերը։

Եւս մի վատ լուր սթրինգի մասին. այն բորբոքում է առաջացնում՝ տրորելով մաշկը։



© NEWS.am STYLE