Հայկակսն տարազով ու բոլոր ավանդույթների համաձայն․ Գեւորգն ու Քրիստինան նշել են իրենց առաջին Տրնդեզը (VIDEO)

13:05   14 փետրվարի, 2025

Դերասանական զույգ Գեւորգ Մկրտչյանն ու Քրիստինա Հովհաննիսյանը եւս, ինչպես շատերը, նշել են իրենց առաջին Տրնդեզը։ Զույգը բավական լուրջ է պատրաստվել արարողությանը՝ հայկական տարազներով ու բոլոր ավանդույթների համաձայն։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gevorg Mkrtychyan (@gevorgmkrtchyan_)

Քրիստինան կրել է կարմիր ազգային զգեստ գեղեցիկ զարդանախշերով ու արծաթյա զարդերով։ Գեւորգը նախընտրել է կանաչ հագուստ։ 

«Տյառնընդառաջ կամ փոքրիկ Հիսուսին Տաճարի ընծայման տոն. այսպես են նշանավորում այս տոնը հայ առաքելական եկեղեցում։ Այսօր, մենք էլ որպես իրական Քրիստոնյա, ավանդույթին համաձայն, նշեցինք մեր առաջին Տրնդեզը»,-Instagram-ում տեղադրած տեսանյութին կից գրել է դերասանը։  



© NEWS.am STYLE