15:17 18 փետրվարի, 2025Սելենա Գոմեսը եւ Բենի Բլանկոն 35 մլն դոլարով գնել են առանձնատուն Բեւեռլի-Հիլզում։
Նրանք ընտրել են իսպանական ոճով տուն՝ յոթ ննջասենյակով և 12 լոգասենյակով: Ըստ TMZ-ի՝ զույգը բնակարանը գնել է դեկտեմբերին, այն ամսին, երբ նրանք հայտարարել են իրենց նշանադրության մասին։
Պարբերականը նշել է, որ ընդարձակ տունն ունի գրադարան, ջերմոց, ֆիթնես կենտրոն և լողավազան։
Անցած շաբաթ սիրահար զույգը ուրախացրել է երկրպագուներին՝ հայտարարելով գալիք համատեղ երաժշտական նախագծի մասին։