13:37 18 փետրվարի, 2025«Դեպի Եվրատեսիլի» մրցակցությունը թեժ էր լավ ընկերներ Պարգի ու Սիմոնի միջեւ։ Վերջինը հաղթող ճանաչվեց ժյուրիի քվեարկության արդյունքում, սակայն Պարգը հաղթեց հեռուստադիտողների քվեարկությամբ։ Բայց ընկերները կյանքում չեն մրցակցում, եւ սա երեւում է նրանց ինստագրամյան էջերից։ Սիմոնը Պարգի հաղթանակից հետո ջերմ շնորհավորել է երգչին ու հաջողություն մաղթել «Եվրատեսիլում»։
Посмотреть эту публикацию в Instagram
«Մեր ընկերությունը համարում եմ ստացված, էնքան մաքրություն ու անկեղծություն կա այդ ամենի մեջ։ Պարգ, քեզ սրտանց շնորհավորում եմ ու հաջողություն եմ մաղթում։ Հա, ու, ի դեպ, շնորհակալություն մեր կանանց՝ @narivaa-ին @anushavakyanofficial-ին, մեզ այդքան ուժ տալու համար»,-գրել է Սիմոնը։
Պարգը «Եվրատեսիլ 2025»-ին կներկայացնի «Survivor» երգը, որով էլ հաղթել է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում։