Kinodaran-ի «Շախմատիստը» սերիալի վերջին սերիաների մեծ պրեմիերան՝ «Կինոմոսկվայում»

19:25   22 փետրվարի, 2025

Ֆանտաստիկ սյուժե, ինտրիգներ ու հագեցած իրադարձություններ, որոնց հանգուցալուծումը հուզում է շատերին. խոսքը «Կինոդարանի» արդեն սիրված «Շախմատիստը» սերիալի մասին է, որի վերջին երկու սերիաների մեծ պրեմիերան կայացավ երեկ՝  «Կինոմոսկվայի» լեփ-լեցուն դահլիճում:

Անհամբեր հեռուստադիտողներ, ոգեւորված դերակատարներ, ովքեր չնայած գիտեն՝ ինչպիսի հանգուցալուծում է ունենալու սերիալը, հեռուստադիտողից ոչ պակաս հուզմունքով են սպասում դիտել վերջնական արդյունքը:

Ֆիլմը պատմում է ձախողված կարիերայով շախմատիստի մասին, որի մոտ  հայտնվում է նեյրոստիմուլյատոր։ Դրա օգտագործման շնորհիվ նա գրանցում է մի շարք հաղթանակներ, սակայն շուտով հայտնվում է վտանգավոր իրադարձությունների կիզակետում:Գլխավոր հերոսին մարմնվորում է Միկա Ղափլանյանը: :

Հեռուստադիտողին ֆիլմում զարմացրեց նաեւ Հրանուշ Ավոյանը: Թեթեւ ու հումորային դերերով հայտնի դերասանուհին այս նախագծում մարմնավորում է բարդ հերոսուհու, որի շնորհիվ նորովի բացահայտվեց:

Դերասանները նշում են՝ ֆիլմում նկարահանվելու պատճառները շատ էին, բայց իրենց հատկապես գրավել են սցենարն ու աշխատանքին նվիրված անձնակազմը:

Հայկական հեռուստաշուկայում որակ եւ նորություն մտցնելը «Կինոդարանի» առաջնային նպատակներից է: Գլխավոր պրոդյուսերը նշում է՝ գաղափարն իրականացնելը հեշտ չէր, բայց այն կյանքի կոչվեց պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ:

Ֆիլմի 7-րդ սերիան արդեն հասանելի է «Կինոդարանում», 8-րդը կտեղադրվի շուտով, սակայն անհամբեր հեռուստադիտողներից շատերը ոգեւորությամբ էին եկել «Կինոմոսկվա» սիրելի դերասանների հետ դիտելու եզրափակիչ սերիաները:

Պրեմիերայի մանրամասները՝ տեսանյութում։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE