16:11 25 փետրվարի, 2025Ձմռանը ձեր մաշկը կարող է չորանալ, անկախ նրանից, թե որքան խոնավացնող միջոցներ եք կիրառում: Օգնության կգա «cocooning»-ը (պարուրումը)` մաշկի խնամքի փոխակերպող տեխնիկա, որը դուրս է գալիս խոնավացման շրջանակից եւ կենտրոնանում է մաշկային պատնեշի վերականգնման եւ խոր սնուցման վրա:
Այս մոտեցումը ձեր մաշկը կդարձնի փափուկ, առաձգական եւ պաշտպանված: Փորձագետներ Էրիկ Նիցելը եւ Փուջա Ռամբիան Hypebae-ին պատմել են այս հայտնի տեխնիկայի առավելությունների մասին:
Ինչպե՞ս անցնել cocooning միջամտության
Ինչի՞ց պետք է սկսել: «Լավ կանոնը հետեւյալն է. ամենաբարակից մինչեւ ամենահաստը, եւ միշտ սկսեք մանրակրկիտ մաքրումից»,- խորհուրդ է տվել Նիցելը:
Cocooning-ի առաջին օգտագործողների համար երկու փորձագետներն էլ խորհուրդ են տալիս սկսել դանդաղ: «Սկսեք պարզ խոնավացնող միջոցներից, ինչպիսին են տոնիկ եւ սնուցող միջոցները»,- ասել է Նիցելը: «Դանդաղ կատարեք միջամտությունը՝ շաբաթը մեկ անգամից սկսելով, եւ վերահսկեք ձեր մաշկի արձագանքը»։ Դուք կարող եք սկսել՝ ձեր ռեժիմին ավելացնելով խոնավացնող բաղադրիչներ, ինչպիսին են գիալուրոնաթթուն եւ կերամիդները: Եթե մաշկը լավ է արձագանքում, աստիճանաբար կիրառեք ավելի հարուստ խոնավացնող քսուքներ կամ յուղեր:
Շատ կարեւոր է ընտրել ճիշտ բաղադրիչներ, որպեսզի առավելագույնի հասցնեք cocooning-ի առավելությունները: «Գիալուրոնաթթուն, կերամիդները, ալոե վերան, շի յուղը եւ հագեցած յուղերը բոլորն արդյունավետ են»,- նշել է Նիցելը: Նա խորհուրդ է տվել սքվալանը ոչ ճարպոտ օկլյուզիվ շերտի համար, ցենտելան՝ գրգռվածությունը նվազեցնելու համար, եւ ռեսվերատրոլը՝ հաշվի առնելով նրա հակատարիքային հատկությունները: Ռամբիան ընդգծել է այնպիսի բաղադրիչների անհրաժեշտությունը, որոնք խոնավացնում եւ ամրացնում են մաշկային պատնեշը, ինչպիսին են գիալուրոնաթթուն, կերամիդները եւ սքվալանը:
«Ցուրտ ամիսներին ձմռան չոր եղանակի պատճառով կարող է անհրաժեշտ լինել ավելի հաճախ զբաղվել cocooning-ով: Ավելի տաք ամիսներին ես կնվազեցնեի հաճախակիությունը՝ կախված այն բանից, թե ինչպես է զգում իրեն ձեր մաշկ»,- նշել է նա: «Եթե ձեր մաշկը չոր է կամ գրգռված, կարող եք ամեն գիշեր cocooning անել, մինչեւ որ այն այլեւս չչորանա: Աջակցության համար սովորաբար շաբաթական երկու-երեք անգամը բավական է»,- ասել է Ռամբիան:
Ինչո՞վ է cocooning-ը տարբերվում այլ մեթոդներից
Cocooning-ը առանձնանում է խոնավացման այլ մեթոդներից իր բազմաքայլ մոտեցմամբ: «Սա ավելի հավասարակշռված եւ ինտենսիվ տեխնիկա է՝ սլագինգի համեմատ, որտեղ մի քանի շերտեր քսվում են օկլյուզիվ շերտից առաջ»,- բացատրել է Նիցելը:
«Cocooning-ի օգնությամբ դուք կարող եք ավելի կրեատիվ լինել եւ բաղադրիչները հարմարեցնել ձեր հատուկ կարիքներին համապատասխան»: Ռամբիան համաձայն է այս մտքին՝ նշելով, որ թեեւ կանոնավոր խոնավացումը վերականգնում է հիդրատացիան, cocooning-ը նաեւ ամրացնում է մաշկային պատնեշը՝ թույլ տալով, որ խոնավությունն ավելի արդյունավետորեն պահպանվի:
Ձմռանը դուք պետք է ավելացնեք խոնավացնող քսուքների ավելի հաստ շերտը եւ միջոցները՝ ձեր մաշկը չոր, սառը օդից պաշտպանելու համար: Սառը եղանակը, սենյակի ջեռուցումն ու ցածր խոնավությունը հատկապես օգտակար են դարձնում cocooning-ն աշնանը եւ ձմռանը: Ամառվա ընթացքում դուք կարող եք անցնել ավելի թեթեւ գելի վրա հիմնված խոնավացնող միջոցների, որովհետեւ ավելի լավ է խուսափել ծանր օկլյուզիոն միջոցներից, որոնք կարող են խցանել մաշկի ծակոտիները: