Իվետա Մուկուչյանն ու Արկադի Դումիկյանը հանդես կգան զուգերգով․ համացանցում հասանելի է երգիչների համատեղ տեսահոլովակի թիզերը

14:05   27 փետրվարի, 2025

Իվետա Մուկուչյանն ու Արկադի Դումիկյանը հանդես կգան զուգերգով․ այս մասին պարզ է դառնում Արկադի Դումիկյանի ինստագրամյան հրապարակումից։ Երգիչը կիսվել է իրենց զուգերգի տեսահոլեվակի թիզերով։ Երգը կոչվում է «Կինոյի պես», սակայն թիզերից պարզ չէ, թե ինչ ժանրում է լինելու։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arkadi Dumikyan (@arkadidumikyan)

Տեսահոլովակը դրամատիկ կադրեր է ցուցադրում երգիչների մասնակցությամբ։ Դումիկյանը հայտնել է, որ այն հասանելի կլինի շուտով։

Հավելենք, որ օրերս կայացել էր Իվետա Մուկուչյանի «Սիրում եմ» երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ Երեկոյի ընթացքում երգչուհին լրագրողների հետ զրույցում կիսվել էր, որ միջոցառմանը ժամանել է իր նոր տեսահոլովակի նկարահանումներից՝ նշելով, որ այն զուգերգ է հայտնի երգիչներից մեկի հետ։ Այդ օրը Իվետան, սակայն, չէր բացել փակագծերը ու չէր նշել, թե ում մասին է խոսքը։ 



© NEWS.am STYLE