Ի գիտություն կանանց. ինչո՞ւ են տղամարդիկ ստում իրենց կանանց

23:04   29 հունվարի, 2014

Տղամարդիկ, ովքեր «լավ լեզու» ունեն, կանանց հետ հարաբերություններում հասնում են իրենց ուզածին, իսկ երբեմն գեղեցիկ խոսելու նրանց ունակությունն ամուսնություն է փրկում: Չէ՞ որ կինն ավելի հեշտությամբ կհավատա որակյալ ստին, քան դառը ճշմարտությանը:

Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ տղամարդիկ թաքցնելու բան ունեն, պարզապես նրանք չեն ցանկանում, որ իրենց կանայք ճշմարտությունն իմանան: Հասկանալով տղամարդու ստի 5 պատճառ՝ դուք կկարողանաք հասնել ճշմարտությանը, ընդ որում՝ առանց մեծ ջանքեր գործադրելու:

Եվ այսպես՝ առաջին եւ ամենից տարածված կետը: Տղամարդիկ վախենում են զոմբիներից: Երբեմն թվում է, որ կանայք սարսափելի նման են զոմբիների: Բավական է կինն ինչ-որ տեղեկություն իմանա, անմիջապես սկսում է տղամարդուն հարցախեղդ անել՝ փորձելով ավելին իմանալ:

Հնարավոր է՝ տղամարդն ինքն էլ ցանկանում էր սիրելիին պատմել, թե ինչպես են իրեն ու ընկերներին մանկաբարձի հետ շփոթել, եւ իրենք հարբած խմբով ծնունդ են ընդունել: Բայց դուք անպայման կսկսեք նաեւ հետաքրքրվել, թե ինչպես են նրանք հայտնվել հիվանդանոցում եւ այլ՝ նրա համար բոլորովին անհետաքրքիր հարցեր տալ: Այդ պատճառով էլ տղամարդիկ բերանը հազվադեպ են բացում եւ միայն այն դեպքում, երբ իրեն հարց են տալիս:

Տղամարդիկ գիտեն, թե ինչ պետք է անեն: Մենք պաշտում ենք խորհուրդներ տալ եւ հրահանգել, կարող ենք փորձել փոխել տղամարդուն՝ նույնիսկ նրա հետ դեռ ժամադրության չգնալով. ինչո՞ւ ժամանակ կորցնել: Բայց ահա ուժեղ սեռի ներկայացուցիչները չեն ցանկանում նախօրեին երեկոյան որեւէ փաբում գարեջուր խմելու մասին պատմելուց հետո փիլիսոփայական կարծիքների մի ամբողջ հեղեղ լսել: Իսկ եթե նրա երկրորդ կեսն իմանա այդ ընթացքում կնքված որեւէ գործարքի կամ ֆինանսական խարդախության մասին… այստեղ արդեն զոմբին է միանում:

Հաճախ տղամարդկանց ստի մեղավորը կյանքն է, ճակատագիրը, դե՝ նաեւ նրա նախկինը: Հնարավոր է՝ նախկինում ամեն անգամ ակումբ գնալիս կամ անծանոթ կնոջ զանգ ստանալիս տղամարդը մանրակրկիտ հարցաքննության է ենթարկվել: Արդյունքում նրա մոտ ինքնապաշտպանական բնազդ է առաջացել. նա արդեն մեխանիկորեն պաշտպանում է իրեն ու իր կյանքը՝ ինքն էլ այդ չցանկանալով:

Եվս մեկ տարբերակ, թե ինչու է տղամարդը ստում. գուցե նա արկածախնդիր է եւ խաղում է՝ «Գլխի կընկնի, թե՝ ոչ»: Հնարավոր է՝ էքստրիմի սիրահար է եւ սիրում է քայլել անդունդի եզրին: Կշահի՞, թե՞ կպարտվի: Հաղթո՞ղ կճանաչվի, թե՞ դատավորը մահվան դատավճիռ կկայացնի:

«Ներիր, սիրելիս, բայց Բեթմենը ես եմ»: Տղամարդը կարող է ստել՝ ավելի լավը երեւալու համար: Նա կարող է ձեզ մանրուքներում խաբել, չէ՞ որ հաճելի է տեսնել սիրելի կնոջ հայացքը, հասկանալ, որ այդ պահին նրա համար Սուպերմեն է, ով հենց նոր հրդեհի ճիրաններում հայտնված տնից փրկել է 18 փոքրիկի եւ կատվի. եւ այս ամենը միայն այն պատճառով, որ այսօր նույնպես դիմացել է ու չի ծխել:

Նյութը՝ zhenskoe-mnenie.ru կայքի



© NEWS.am STYLE