Անկեղծ հարցեր, համարձակ պատասխաններ. Ձեր հայտնի քրաշը

11:20   1 մարտի, 2025

Անկեղծության խաղերը նման են վտանգավոր ճանապարհորդությունների՝ միշտ չէ, որ գիտես, թե ուր կտանեն քեզ հարցերն ու պատասխանները։

Երբեմն դրանք կարող են վերածվել զվարճալի ու անմեղ զրույցի, իսկ երբեմն էլ՝ բացահայտել այն, ինչ գուցե նախընտրեիք պահել գաղտնի։

Բայց չէ՞ որ ամենահետաքրքիր բացահայտումները արվում են հենց այն ժամանակ, երբ համարձակվում ենք դուրս գալ մեր հարմարավետության գոտուց։

Ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան սեքսը։ Գողացե՞լ եք երբևէ, թեկուզ փոքրիկ բան։ Հաճա՞խ եք ստել, կամ ձևացրել, թե հիվանդ եք, որ խուսափեք պարտականություններից։ Իսկ ի՞նչ կասեք գաղտնի սիրո մասին՝ սիրահարվածություն մտերիմի զուգընկերոջ հանդեպ կամ անպատասխան սիրո խոստովանություն, որը մինչև հիմա հիշում եք։



© NEWS.am STYLE