14:15 3 մարտի, 2025Քորթնի Քարդաշյանը հերքել է լուրերն այն մասին, որ իր 15-ամյա որդին՝ Մեյսոն Դիսիկը, գաղտնի երեխայի հայր է դարձել։
Ռեալիթի-շոուի 45-ամյա աստղը հերքել է սոցցանցերում տարածված լուրերն այն մասին, որ իր 15-ամյա որդին անցյալ տարի Փայփեր անունով աղջկա հայր է դարձել:
«Ես հազվադեպ եմ արձագանքում իմ կամ իմ ընտանիքի հետ կապված ասեկոսեներին կամ դավադրություններին, բայց դա վերաբերում է իմ երեխային, եւ սխալ է թվում որեւէ մեկին թույլ տալ, որ մեկ վայրկյան անգամ մտածի, թե այդ ստերը նույնիսկ հեռավոր իրականություն են: Այդպես չէ»,- գրել է նա ինսթագրամում։
«Մեյսոնը երեխա չունի։ Այդ օգտահաշիվները, որոնք ներկայանում են իբրեւ այդպիսին, իրականում այդպիսին չեն: Դրանք ֆեյքեր են։ «Իմ տղան իսկապես գնահատում է իր կոնֆիդենցիալությունը, եւ ես խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին հարգանք ցուցաբերել. նա երեխա է, որի զգացմունքներն ու հիանալի կյանքն առջեւում են»:
«Քորթնին կոչ է արել մարդկանց դադարեցնել կեղծ պատմություններ տարածելը եւ սուտ խոսելը»: «Իսկ մնացած բոլոր մարդկանց, որոնք տեսահոլովակներ են նկարահանում իմ երեխաների մասին (ի դեպ, անչափահաս), խնդրում եմ կանգ առեք եւ հանգիստ թողեք նրանց»,- եզրափակել է նա։
Նրա գրառումը հայտնվել է այն բանից հետո, երբ սոցցանցերում սկսեցին տարածվել վայրի լուրեր այն մասին, որ Քարդաշյանի դեռահաս որդին գաղտնի հայր է դարձել:
Ասեկոսեները հասան գագաթնակետին, երբ սոցցանցի օգտահաշիվը, որն իբր Մեյսոնի «գաղտնի ինսթագրամն էր, հրապարակեց աղջկա լուսանկարները եւ հետագա գրառումներում պնդեց, որ երեխան նրա դուստրն է՝ Փայփեր անունով: