Էմիր Կուստուրիցան «Անորա» ֆիլմի հաղթանակը «Օսկար-2025»-ում համարում է սխալ «բարոյականության, էսթետիկայի» տեսակետից

15:25   4 մարտի, 2025

Էմիր Կուստուրիցան «Անորա» ֆիլմի հաղթանակը «Օսկար-2025»-ում համարում է «մեծ սխալ»։

«Մեծ սխալ է կարծել, որ «Անորան» լավ ֆիլմ է: Այնտեղ ոչինչ չկա։ Ոչ մի հերոս, ոչ մի արտահայտչամիջոց, ոչ մի մարդկային պատմություն: Կա միայն մի հարուստ որդի, որը սիրահարվել է մարմնավաճառին, եւ ծնողներ, որոնք չեն ցանկանում, որ նա նրա հետ լինի։ Այս է ամբողջը։ Ինչպե՞ս նման ֆիլմը դարձավ Կաննի փառատոնի հաղթող։ Չգիտեմ»,- ասել է սերբ ռեժիսորը АиФ-ի հարցազրույցում:

«Ժյուրիի նախագահն այն ռեժիսորն է (ամերիկուհի Գրետա Գերվիգ- խմբ.), որը նկարահանել է «Բարբի» ֆիլմը եւ հավանաբար մտածել է միայն շուկայի մասին։ Նա նույնիսկ չի գիտակցում, որ սխալ է թույլ տվել՝ գլխավոր մրցանակը տալով «Անորային»։ Սա բարոյական ու գեղագիտական տեսանկյունից սխալ է»,- ավելացրել է նա։

Նշենք, որ «Անորան» ստացել է հինգ «Օսկար», այդ թվում «Լավագույն կինոնկար» եւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։



© NEWS.am STYLE