22:33 4 մարտի, 2025Տղամարդիկ կանանցից գրեթե երկու անգամ ավելի արագ են սիրահարվում։ Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել 33 տարբեր երկրների 808 երիտասարդների շրջանում՝ ռոմանտիկ հարաբերություններում գենդերային տարբերությունները բացահայտելու համար:
Արդյունքները ցույց են տվել, որ միջին վիճակագրական տղամարդուց չորս շաբաթից մի փոքր ավելի է պահանջվում սիրահարվելու համար, մինչդեռ կանայք շատ ավելի դանդաղ են առաջ շարժվում այս ուղղությամբ:
«Կանանց մոտ սիրո զարգացման միջին ժամանակը եղել է ռոմանտիկ հարաբերությունների ձեւավորումից 1,92 ամիս հետո, իսկ տղամարդկանց մոտ՝ 0,98 ամիս, ինչը ցույց է տալիս, որ տղամարդիկ սիրահարվում են կանանցից մոտ մեկ ամիս շուտ»,- նշվել է Biology of Sex Differences ամսագրում հետազոտողների հրապարակած հոդվածում:
Հետազոտության համար բոլոր հարցման ենթարկվածները եղել են 18-25 տարեկան:
Հաշվի առնելով, որ սովորական մասնակիցն արդեն մի քանի անգամ սիրահարվել է, չնայած նրանց համեմատաբար երիտասարդ տարիքին, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ռոմանտիկ սերը բավական տարածված է: Երիտասարդներից շատերը, հավանաբար, կյանքի ընթացքում մի քանի անգամ էլ դեռ կսիրահարվեն։
Մինչդեռ, հետազոտությունը ցույց է տվել, որ թեեւ տղամարդիկ ավելի հաճախ եւ ավելի արագ են սիրահարվում, ավելի հավանական է, որ կանայք ավելի ուժեղ զգացմունքներ են ունենում, երբ ի վերջո հարաբերությունների մեջ են մտնում: «Կանայք ավելի բարձր ռոմանտիկ սիրո ինտենսիվություն են ունեցել, ավելի բարձր նվիրվածություն եւ ավելի սեւեռուն մտքեր սիրելիի մասին, քան տղամարդիկ»,- հայտնել են գիտնականները: