17:05 4 մարտի, 2025Կանանց Միջազգային օրը՝ մարտի 8-ին եւ 9-ին Դիանա Աբգարի այգում կկայանա յուրօրինակ եւ գարնանային միջոցառում՝ «Ծաղիկների եւ բույսերի փառատոն» խորագրով:
Ամբողջ աշխարհում տարածված ծաղիկների փառատոնը այժմ արդեն տեղի է ունենում Հայաստանում :
Տոնական տրամադրությունն ապահովելու համար նախատեսված է ամեն ինչ՝

Այգում այդ օրերին կգործի ծաղիկների, բույսերի, և հայ հեղինակների կողմից պատրաստված մարտի 8-յան նվերների յուրօրինակ տեսականու ցուցահանդես վաճառք:
Ծաղիկների շատ գեղեցիկ ֆոտոզոնա, որտեղ միջոցառման այցելուները կարող են անվճար լուսանկարվել:
Ազգային մեծ շուրջ պար:
ՎԱՐՊԵՏԱՑ ԴԱՍԵՐ՝ բույսերի խնամք, կավագործություն, բույսերի վերատնկում:
Անակնկալ Ֆլեշմոբ
Տարեց կանայք կստանան նվեր ծաղիկներ:
Կլինի նաեւ համերգային ծրագիր՝ DJ-ների, Lara Atoyan + DJ Roma-ի, Armi + DJ Special-ի մասնակցությամբ:
Այս փառատոնի շնորհիվ մեկ հարթակում հավաքվում են ծաղիկների և բույսերի ոլորտի բոլոր ներկայացուցիչները, սա թույլ է տալիս ստեղծել նոր գործարար կապեր, զարգացնել ծաղիկների և բույսերի ոլորտը Հայաստանում, ինչպես նաև տալ մարդկանց հնարավորություն ծանոթանալ բույսերի և ծաղիկների խնամքի և աճի հետ կապված բոլոր մանրամսներին։