Ջոն Քենեդիի անդրավարտիքն աճուրդում վաճառվել է 9100 դոլարով, իսկ Ցուկերբերգի շապիկը՝ շատ ավելի թանկ

20:29   5 մարտի, 2025

Նախագահ Ջոն Քենեդիի ներքնազգեստը, որը նա կրել է Օվալաձև գրասենյակը ստանձնելուց շատ առաջ, վաճառվել է 9100 դոլարով:

Բամբակյա անդրավարտիքը, որի վրա կա ձեռքով ասեղնագործված պիտակ՝ Քենեդիի անունով, ըստ տեղեկությունների, թվագրվում է 1940-ականներից՝ նավատորմում նրա ծառայության ժամանակվանից: Քենեդին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սողոմոնյան կղզիներում հայտնի PT-109 տորպեդո նավակի հրամանատարն էր, որը հազիվ էր փրկվել մահից ճապոնական կործանիչի կողմից վրաերթի ենթարկվելուց հետո:

Նախագահական վարտիքը ցուցադրվել է Julien's Auctions' Spotlight: History and Technology աճուրդում այս շաբաթվա սկզբին, հայտնում է SWNS-ը:

Աճուրդում ներառվել է նաև Alternative Brand-ի սև գլխարկը, որը կրել է Facebook-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը 2010 թվականին, երբ Time ամսագիրը նրան տարվա մարդ է ճանաչել:

Թեև սպասվում էր, որ այն կվաճառվեր ընդամենը 1000 դոլարով, սակարկությունների արդյունքում գինը բարձրացել է մինչև 15,875 դոլար:

Միևնույն ժամանակ, Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի կրած ստորագրությամբ թիթեռնիկներից մեկը վաճառվել է 35750 դոլարով, ինչը երեսունհինգ անգամ գերազանցում է 1000 դոլար գնահատականը:

Նշվում է, որ Ջոբսը վարդագույն գծերով  կանաչ Wilkes Bashford թիթեռնիկը կրել է երկու տարբեր ֆոտոշարքի ժամանակ՝ Macintosh համակարգչի թողարկման առթիվ՝ 1984 թվականին, 1983 թվականին՝ Ասպենի համաժողովում և 1984 թվականին՝ բաժնետերերի տարեկան ժողովում։



© NEWS.am STYLE