13:27 7 մարտի, 2025«Կասկածելի երեկոն« վերադառնում է՝ այն էլ նորությամբ: Հեռուստադիտողն իր սիրելի հաղորդաշարին այսուհետ կարող է մասնակցել ոչ միայն էկրանի հակառակ կողմում, այլեւ ամենակասկածամիտ հաղորդավարների՝ Գարիկ Պապոյանի ու Ռոբերտ Մարտիրոսյանի կողքին:
Հաղորդման նոր եթերաշրջանը կմեկնարկի Մարտի 8-ին, իսկ տոնական տրամադրությունը կապահովեն Սոֆի Մխեյանը, Էրիկը, Սրբուկն ու Գեւորգ Մարտիրոսյանը:
«Կասկածելի երեկոյի» նախորդ եթերաշրջանում հաղորդավարները որոշեցին բաց թողնել երկրորդ փուլը, այս եթերաշրջանում այն վերականգնել են, բայց թե ինչ տեսքով՝ նախընտրում են պատմել հենց եթերի ընթացքում:
«Կասկածելի երեկոյին» հետեւեք յուրաքանչյուր շաբաթ՝ «Արմենիա թիվիի» եթերում, իսկ մինչ այդ, ներկայացնում ենք NEWS.am STYLE-ի ռեպորտաժը նկարահանման հրապարակից:
Սյունե Առաքելյան