Սառա Բարթոնը Givenchy-ին վերադարձնում է հզոր կանացիության դարաշրջան

17:31   8 մարտի, 2025

Սառա Բարթոնի դեբյուտը Givenchy-ում Փարիզի Նորաձևության շաբաթվա ամենասպասված իրադարձություններից մեկն էր: Տարիներ շարունակ ոճային հետազոտություններից հետո ապրանքանիշը վերջապես գտավ հավասարակշռություն ժառանգության, ժամանակակից կանացիության և ատելիեի արհեստագործության միջև:

IMG_3574.jpeg (44 KB)

IMG_3575.jpeg (41 KB)

Շոուն տեղի ունեցավ Givenchy-ի շտաբ-բնակարանում՝ Ժորժ V-ի պողոտայում։ Մթնոլորտը մտերմիկ էր, առանց ավելորդ պաթոսի, ինչը թույլ էր տալիս կենտրոնանալ ամենակարևոր բանի՝ հագուստի վրա։ Ուշադրության կենտրոնում էին կտրվածքը, դետալը և ձեռքի աշխատանքը:

IMG_3576.jpeg (43 KB)

IMG_3577.jpeg (43 KB)

Հավաքածուն մաքուր է, գրաֆիկական, բայց դրամատիկական երանգով։ Բերթոնն աշխատում է ուրվանկարներով՝ ընդգծելով ծավալուն ուսերը, կոնքերը և հստակ գոտկատեղը։ Հսկայական բեժ թրենչ վերարկուներ, երկփեղկ բաճկոններ՝ կլորացված թևերով, տաբատներ՝ համարձակ ճեղքերով. իրերը հզոր տեսք ունեն, բայց ոչ ծանրաբեռնված:

IMG_3578.jpeg (42 KB)

Givenchy-ն հիշեցրել է, որ իրենց ապրանքանիշը ոչ միայն խիստ դերձակության, այլ նաև զգայականության մասին է։ Մինի զգեստները միաժամանակ կոկետ են և գրաֆիկական, իսկ ծոպերով ցանցից պատրաստված կիսաթափանցիկ երկար զգեստները թեթևության և շարժման էֆեկտ են ստեղծում:

Եզրափակիչն առանձնանում է կիմոնոյից ոգեշնչված տեսքով՝ լայն գոտիներով, ծավալուն աղեղներով և նուրբ ասեղնագործությամբ:

IMG_3579.jpeg (46 KB)

IMG_3580.jpeg (44 KB)

Այս դեբյուտը հեղափոխություն չէ, այլ ժառանգության մտածված վերագործարկում: Բարթոնը ոչ միայն հետ է նայում, այլեւ օգտագործում է Givenchy-ի անցյալը որպես հենակետ՝ վստահորեն առաջ շարժվելու համար:



© NEWS.am STYLE