Apple Music-ի նոր դիջեյը  ոչ այլ ոք է, քան Նորին Գերազանցություն թագավոր Չառլզ III-ը

19:19   10 մարտի, 2025

Apple Music-ի նոր դիջեյը  ոչ այլ ոք է, քան Նորին Գերազանցություն թագավոր Չառլզ III-ը։

The King's Music Room ռադիոշոուի, որը ձայնագրվել է Բուքինգհեմյան պալատում, «Նորին Մեծության աշխատասենյակում», դեբյուտը տեղի կունենա մարտի 10-ին:

The King's Music Room-ում 76-ամյա միապետը հանդես կգա երաժշտության անձամբ ընտրված գործերով, ընտրանքը կառաջարկի «բացառիկ հայացք երաժշտության հանդեպ Նորին Մեծություն թագավոր Չառլզ III-ի հարաբերություններին»:

Թագավորը, ելնելով այս ամենից, պատրաստվում է ներկայացնել 1930-ականների հիթերը, ինչպես նաեւ «դիսկո-դիվաների եւ ռեգգիի կուռքերի երգերը, որպեսզի մեզ տանի «երաժշտական ճամփորդության, որն արտացոլում է Նորին Մեծության անձնական ճաշակը»։

Բացի այն, որ Չառլզ III-ը Միացյալ Թագավորության թագավորն է, նա նաեւ էլի 14 երկրների պետության ղեկավարն ու միապետն է, որոնք մտնում են Համագործակցության մեջ, ինչը նրան դարձնում է այնպիսի երկրների թագավոր, ինչպիսին են Կանադան, Ավստրալիան են Յամայկան։

Միջոցառումը նվիրված է Մարտի 10-ին Համագործակցության գալիք օրվան, եւ Apple Music-ը տեղեկացրել է, որ The King’s Music Room-ում կհնչի երաժշտություն «ողջ Համագործակցությունից»։

 



© NEWS.am STYLE