Նախկին ընկերոջից վրեժ լուծելու իրերի հավաքածու. ավստրալական փորձ

20:07   29 հունվարի, 2014

Վերջերս Ավստրալիայում հատուկ կանանց համար հավաքածու է վաճառքի հանվել: Այն կոչվում է «Նախկին ընկերոջից վրեժ լուծելու հավաքածու»:

Ավստրալական ճանաչված Her Royal Flyness ապրանքանիշը ոչ էժան գնով՝ 1850 դոլարով, առաջարկում է հետեւյալ հավաքածուն. տարողունակ պայուսակ, բալակլավ (դեմքն ամբողջությամբ ծածկող դիմակ-գլխարկ), կաշվե ձեռնոց, աքցան, կաստետ, «թույնով» տարա, ներարկիչ, պարան եւ կպչուն ժապավեն: Միտքը յուրօրինակ է, իսկ կատարումը` պարզ ու հանճարեղ:

Ապրանքանիշի կարծիքով, այս ամենը պետք կլինի նախկինին ապացուցելու համար, որ նա սխալվել է:

Հավաքածուն նուրբ կապույտ գույնի է: Չնայած մտքի նրբաճաշակությանը, արտադրողներին մեղադրել են բռնություն քարոզելու համար:

Նյութը` woman.mirtesen.ru կայքի



© NEWS.am STYLE