14:26 13 մարտի, 2025Աշխարհահռչակ խորվաթ թավջութակահար Hauser-ը, որը հայտնի է իր համաշխարհային cover-ներով, անդրադարձել է հայկական ստեղծագործության։ Երաժիշտն իր մեկնաբանությամբ նվագել է Ռազմիկ Ամյանի «Չունի աշխարհը քեզ նման» հիթը, իսկ Instagram-ում կիսվել է հոլովակով, որի վրա տեղադրված է Հայաստանի դրոշը։
Посмотреть эту публикацию в Instagram
Հոլովակը արտիստի էջում հավաքել է ավելի քան 800 հազար դիտում եւ 47 հազար հավանում։ Մեկնաբանողների մեծ մասն, իհարկե, հայեր են, որոնք ոգեւորված են սիրված երգի հաուսերյան մեկնաբանությամբ։
Հիշեցնենք, որ արտիստը 2023 թ-ին առաջին անգամ Հայաստանում հանդես եկավ մենահամերգով՝ ելույթ ունենալով «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։