«Բոլոլա»-ից հայտնի Աննա Խաչիկյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել

17:05   13 մարտի, 2025

«Բոլոլա» սիտքոմից հայտնի դերասանուհի եւ երգչուհի Աննա Խաչիկյանը նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել։ Երգը կոչվում է «Իմ ժպտերես», այն հեղինակել է Էդուարդ Գեւորգյանը։ 

Տեսահոլովակում բացի Աննայից կան այլ հերոսներ, որոնք դիտողին դրական էմոցիաներ են փոխանցում իրենց ժպիտներով։ Ռեժիսորը Տյուշ Գեւորգյանն է։ 



© NEWS.am STYLE