Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը

19:05   15 մարտի, 2025

Արսեն Գրիգորյանը ներկայացրել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը: Պաշտոնական տեսահոլովակով երգն ավելի գունեղ ու վառ է դարձել:

Տեսահոլովակի ռեժիսորը Տառաս Գոլուբկովն է, երգը հեղինակել են Վահրամ Պետրոսյանն ու Մարիամ Շահինյանը:

Այս երգով Արսենը «Արսեն եւ Կամիլ» դուետի ներքո մասնակցում էր «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին:



© NEWS.am STYLE