«Դիսնեյի» նախկին աստղը, որը պոռնոդերասանուհի է դարձել, ասում է, որ իրեն ավելի շատ են սկսել հարգել

15:25   17 մարտի, 2025

Վեց տարի առաջ «Դիսնեյի» նախկին աստղ Մեյթլենդ Ուորդը ներխուժեց պոռնոգրաֆիայի աշխարհ, և այդ ժամանակվանից ի վեր նա հետ չի նայել:

Fox News Digital-ին տված բացառիկ հարցազրույցում «Դիսնեյի» նախկին աստղը, ով 90-ականների սիրելի «Տղան հանդիպում է աշխարհին» սերիալի վերջին սեզոններում հայտնի դարձավ Ռեյչել Մաքքուայրի դերակատարմամբ, պատմել է իր անցման և այն «հզորացման» մասին, որը նա զգում է մինչ օրս:

«Իրականում կարծում եմ, որ մարդիկ հիմա ավելի շատ են հարգում ինձ, նույնիսկ Հոլիվուդում»,-ասել Ուորդը,-«Ես իմ մեմուարներն եմ ներկայացնում հեռուստատեսային ձևաչափով և շփվում եմ մարդկանց հետ։ Նրանք այնքան հարգալից և դրական են վերաբերվում իմ պատմությանը, և ես, իսկապես, զգում եմ, որ դրա շուրջ շատ դրական լիցքեր եմ ստանում: Ես կարող եմ ստեղծել իմ սեփական ապրանքանիշը, իմ սեփական բովանդակությունը, ինչպես ուզեմ»,-նշել է նա։

«Ես չեմ հանդիպել որևէ ատելության կամ նման բանի»,-հավելել է նա՝ խոսելով պոռնոգրաֆիայի մեջ մտնելու իր որոշման մասին: «Իրականում ես մեծ դրական վերաբերմունք ստացա, ինչը ցնցեց բոլորին, ում ճանաչում էի: Բոլորը կարծում էին, որ մարդիկ պարզապես կհոշոտեն ինձ, կսկսեն դատել ու ծաղրել, բայց ես այնքան դրական եմ տրամադրված:

Ուղղակի մերկ լինելով և վստահ էի իմ մարմնի և ինքս ինձ վրա, ես երբեք չէի կարողանա դա անել նախկինում»,-խոստովանել է Ուորդը: «Պոռնոն ինձ իսկապես տվեց այդ ուժը, կարողություն՝ նախագծեր անելու, որոնք ես ուզում էի անել և որոնցով ես հպարտանում եմ, հակառակ գնալու և անելու այնպիսի բաներ, որոնք այլ մարդիկ չեն արել կամ վախենում են անել: Երբ դու դա անում ես, դու քեզ շատ ավելի վստահ ես զգում, քանի որ արել ես մի բան, որը ոչ ոք չի արել»:



© NEWS.am STYLE