Երգիչ Արսեն Միրզոյանը հանուն ուկրաինական երգչուհու լքել է ընտանիքը

12:03   30 հունվարի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ուկրաինական «Ձայն» նախագծի մասնակից Արսեն Միրզոյանը հանուն ուկրաինական երգչուհի Անտոնինա Մատվիենկոյի լքել է կնոջն ու երկու երեխաներին: Ըստ tsn.ua-ի, օրերս Տոնյան հաստատել է այդ մասին լուրերն ու պատմել իրենց հարաբերությունների մասին:

Տոնյայի խոսքով, իրենք երկար ժամանակ թաքցնում էին հարաբերությունները, քանի որ «որոշ տհաճ պահեր կան, նաեւ կան մարդիկ, ում իրենք վիրավորել են»:

Երգչուհին նաեւ հաստատել է, որ Արսենի հետ լուրջ հարաբերություններ ունեն եւ միասին են ապրում:

«Ես չեմ պնդել, որպեսզի նա հեռանա ընտանիքից: Կարծում եմ՝ տղամարդն ինքը պետք է կայացնի այդ կարեւոր որոշումը, ոչ ոքի պետք չէ ստիպել: Ես կյանքում, հավանաբար, առաջին անգամ եմ այսպես սիրում»,- պատմել է Մատվիենկոն:



© NEWS.am STYLE