Հոլիվուդյան հայտնիները՝ «սուպերգործակալ» Մայքլ Քիվեսի ծննդյան խնջույքին

14:33   18 մարտի, 2025

Հոլիվուդյան «սուպերգործակալ» Մայքլ Քիվեսը 44-րդ տարեդարձը նշել է մեծ շուքով։ Ինչպես տեղեկացնում է Page Six-ը, աստղային հյուրերի թվում էին Բիլ եւ Հիլարի Քլինթոնները, Դեւիդ Գեֆենը, Բարի Դիլերը, Գվինեթ Փելթրոուն, Քեյթ Հադսոնը։

Black tie ոճի երեկույթում ներկա էին նաեւ այլ հայտնիներ՝ Քեթի Փերին, Քիմ Քարդաշյանը, ոսկերչական զարդերի հանրահայտ դիզայներ Ջենիֆեր Մեյերը։

Քիվեսը, որը Հիլարի Քլինթոնի օգնականն էր, երբ վերջինը սենատոր էր, դարձել է հոլիվուդյան գործակալ, որի հաճախորդների թվում էին Բրյուս Ուիլիսը եւ Առնոլդ Շվարցենեգերը։

Նա իր ընկերությունը հիմնել է 2018թ-ին, եւ ֆիրման ներդրումներ է կատարել այնպիսի ընկերություններում, ինչպիսին են Իլոն Մասկի SpaceX-ն ու Boring Company-ն, ինչպես նաեւ Lyft-ը, Uber-ը, Coinbase-ն եւ Klutch AI-ն։



© NEWS.am STYLE