Արմինկան ապացուցում է, որ mob wife aesthetic-ը դեռ արդիական է

10:31   20 մարտի, 2025

Արմինկան ինստագրամյան հետեւորդներին շլացրել է հերթական ոճային ֆոտոշարքով։ Եվս մեկ վառ կերպար, որով Արմինկան ապացուցում է, որ մինչ օրս շարունակում է մնալ հայկական շոուբիզնեսի ամենանորաձեւ ներկայացուցիչներից մեկը, եւ որ մեծ տարածում ստացած mob wife aesthetic-ը դեռեւս ոճային է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arminka (@arminkaofficial)

Շիկահերն իր կերպարն ավելի վառ է դարձրել՝ ընտրելով բաց կանաչ ծոպերով վերարկու, որը կատարյալ համադրություն է կազմում նրա մազերի հետ։ Երգչուհին իր կերպարը լրացրել է շագանակագույն ոսպնյակներով արեւային ակնոցով եւ փայլուն շուրթերով։ 

Լուսանկարների հեղինակն Աբրահամ Թորոսյանն է։ 



© NEWS.am STYLE