20:30 25 մարտի, 2025Մորուքավոր տղամարդկանց հետ համբուրվելը վտանգավո՞ր է առողջության համար։ Համենայն դեպս, բժիշկ-անեսթեզիոլոգ Մայրո Ֆիգուրան Լոս Անջելեսից հավաստիացնում է, որ մորուքավոր տղամարդկանց հետ համբույրները կարող են հանգեցնել վարակների եւ մաշկի գրգռման։
«Եթե մորուքը մաքուր չէ, այն կարող է պարունակել բազմաթիվ մանրէներ, ինչպիսին են ստաֆիլակոկները եւ ստրեպտոկոկները, իսկ համբույրը կարող է հանգեցնել մաշկի գրգռման, ինչը թույլ կտա մանրէներին թափանցել ներս եւ առաջացնել վարակ, որը կոչվում է իմպետիգո»։
Իմպետիգոն վարակիչ է, բայց ոչ լուրջ։ NHS-ի տվյալներով՝ այն սկսվում է կարմիր խոցերից կամ ջրոտ բշտերից։«Խոցերը կամ բշտերը արագ պայթում են եւ հաճախ իրենցից հետո ոսկե-դարչնագույն կեղեւ թողնում։ Բծերը կարող են եգիպտացորենի փաթիլների տեսք ունենալ, որոնք կպել են մաշկին, մեծանալ եւ տարածվել մարմնի այլ մասերում, առաջացնել քոր եւ երբեմն էլ լինել ցավոտ»։
Սոցցանցերի օգտատերերը, որոնք դիտել են դոկտոր Ֆիգուրայի տեսանյութը, ցնցված էին։ Շատ կանայք խոստովանել են, որ վարակները, ինչպիսին է իմպետիգոն, պատճառ են հանդիսանում, որ նրանք խուսափեն մորուք ունեցող տղամարդկանցից։