Հայ արտիստները կպարգեւատրվեն «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում․ կազմակերպիչները՝ նոր ձեւաչափի ու անվակարգերի մասին

16:02   25 մարտի, 2025

Հայաստանում ապրիլի 30-ին կկայանա «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխությունը, որն առանջին անգամ կանցկացվի նոր ֆորմատով՝ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կողմից։ Մրցանակաբաշխության շրջանակում մրցանակներ կշնորհվեն տարբեր անվանակարգերում, արտիստները կպարգեւատրվեն տարվա կտրվածքով իրենց կատարած աշխատանքի համար։ Ի՞նչ սկզբունքով են ընտրվելու հաղթողները եւ որքանո՞վ է կարեւոր այս մրցանակաբաշխությունը հայ արտիստների համար։

79236bb1-fea6-4df6-b8bb-29cb61789d4c.png (509 KB)

«Հայաստանում շատ մրցանակաբաշխություններ են եղել եւ կան, սակայն «Խազերը» իր տեսակով եզակի է, քանի որ առաջին անգամ անցկացվում է ակադեմիական ֆորմատով, որտեղ ակադեմիայի անդամները
քվեարկում են հավասար ձայնի իրավունքով»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի համահիմնադիր Վազգեն Պողոսյանը։ Նրա խոսքով՝ այս ձեւաչափը տարիներ շարունակ կիրառվում է աշխարհի առաջատար երկրներում, եւ վաղուց ապացուցել է իր արդյունավետությունը։ «Մրցանակաբաշխության անցկացումը կարեւոր է, քանի որ այն հնարավորություն է տալիս
ստեղծագործողներին, արտիստներին իրենց գնահատված զգալու, ինչը խթանում է մրցունակության բարձրացմանը եւ նպաստում երաժշտական ոլորտի որակյալ զարգացմանը»։

Նախագծի հեղինակները մարդիկ են, որոնք երկար տարիների փորձառություն ունեն եւ քաջատեղյակ են ոլորտի խնդիրներին եւ բացերին։ 

6622f465-b596-4e41-991f-67ac04f50822.jpeg (348 KB)

«Երկար ուսումնասիրություններից հետո նրանք ստեղծել են այս հարթակը, որը հնարավորություն է տալու սկսնակ եւ արդեն հայտնի արտիստներին, ստեղծագործողներին ներկայացնելու իրենց արվեստը
եւ ինքնադրսեւորվելու։ Նաեւ կարեւոր է ասել, որ այն ստեղծվել է ոլորտը զարգացնելու, խնդիրները կարգավորելու, ստեղծագործողների հեղինակային եւ հարակից իրավունքները սահմանելու եւ, առհասարակ, ոլորտում կարգուկանոն հաստատելու համար»,-հավելեց Վազգեն Պողոսյանը։ 

Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի խորհրդի անդամ Հրաչ Քեշիշյանը նշեց, որ արտիստներն իրենք են ընտրել իրենց գործունեությանը կամ ստեղծագործությանը համապատասխան անվանակարգերը եւ ինքնաառաջադրվել տվյալ անվանակարգում։ «Կա հստակ նկարագրություն, թե ովքեր որ անվանակարգում կարող են առաջադրվել։ Ի դեպ, խորհրդի անդամների կողմից արդեն դիտարկվում են բոլոր հայտերը եւ շուտով կամփոփվի քվեարկության արդյունքները, որի հանրագումարում կստանանք նոմինացված արտիստների կարճ ցուցակը, որը հանրությանը կհայտարարվի շատ շուտով»։

9ec4c6b4-6256-498d-9ab6-4457ed149578.jpeg (183 KB)

Խորհրդի անդամների քվեարկությանը կհաջորդի ակադեմիայի շուրջ 250 անդամների քվեարկությունը, որը կընթանա մինչեւ մրցանակաբաշխության օրը, եւ հենց այդ օրն էլ կհայտարարվեն հաղթողները։

Սերգեյ Սմբատյանը եւս Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի խորհրդի անդամ է։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավարն ուրախությամբ հավելեց, որ «Խազեր» մրցանակաբաշխության 19 անվանակարգերից 3-ը վերաբերում են դասական երաժշտությանը։ «Ի դեպ, նախկինում նմանատիպ մրցանակաբաշխություններում երբեւէ չի եղել, որ դասական անվանակարգեր լինեն ներառված, եւ շատ կարեւոր է, որ դասականը ներկայացվում է պոպուլյար ֆորմատի հետ համատեղ, որտեղ ավելի շատ մարդիկ են ներգրավված եւ կարեւոր է, որ ավելի շատ մարդիկ կիմանան Հայաստանում մեր դասական արտիստների եւ նախագծերի մասին, քանի որ այս միջոցով ավելի է մեծանում հանրության հետաքրքրությունը դասական կատարողական արվեստի նկատմամբ»,-նշեց Սմբատյանը։ 

09ed0f5a-073e-46f8-853a-f108eb31ec9b.png (4.44 MB)

Նրա խոսքով՝ ավելի քան կարեւոր է, որ ստեղծվել է այս պրոֆեսիոնալ հարթակը, որը, իր շուրջը հավաքելով տեսակ ունեցող, տաղանդավոր եւ ստեղծագործ մարդկանց, ձեւավորում է մի միջավայր, որտեղ դոմինանտ են երաժշտությունը եւ կատարողական արվեստը։ «Սա, հատկապես, մեծ ձեռքբերում է նոր արտիստների համար, իսկ արդեն հաջողած եւ կայացած ստեղծագործողների համար եւս մեկ հնարավորություն ներկայացնելու իրենց աշխատանքները։ Պետք է ասել, որ խելացի ու ստեղծագործ անհատների համախմբումը կարեւոր փոփոխություն է բերելու եւ ոլորտում բարձր ստանդարտները դարձնի սովորական, ինչը մեզ համար մեծ առաջընթաց եւ ձեռքբերում է։ Ժամանակի հետ մենք կզգանք, թե որքան կարեւոր էր այս հարթակի ստեղծումը, իսկ հիմա բոլորս պետք է աջակցենք ու հավատանք, որ սա այն օբյեկտիվ պլատֆորմն է, որը ոլորտում բերելու է
դրական փոփոխությունների»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE