Տաղանդներ ենք փնտրում. Manoukyan Accessories (ֆոտո)

18:35   30 հունվարի, 2014

Երիտասարդ եւ տաղանդավոր դիզայներների համար շատ դժվար է ճանաչում ձեռք բերել: Հենց սկսնակների համար էլ NEWS.am STYLE-ը բացում է նոր խորագիրը: Եթե կարողանում եք սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել, ապա նամակներ եւ լուսանկարներ ուղարկեք [email protected] հասցեով:

Ահա հերթական նամակը.

«Ողջո՛ւյն, սիրելի խմբագրություն: Ես Անի Մանուկյանն եմ: Ես արդեն ներկայացրել եմ իմ ձեռքերով պատրաստած բիժուտերիան, սա իմ նոր հավաքածուն է: Իմ ստեղծած զարդերի համար անվանում ընտրել եմ՝ օգտագործելով ազգանունս. Manoukyan Accessories: Իմ նշանաբանն է՝ BE DIFFERENT (Տարբերվի՛ր): Ամբողջ արտադրանքը հասանելի է Facebook-ի իմ էջում եւ Miss You կանացի հագուստի խանութում: Նաեւ պատվերով աքսեսուարներ եմ պատրաստում: Շնորհակալություն»:



© NEWS.am STYLE