19:34 26 մարտի, 2025Կոկո Շանելն ուներ բախտի վերաբերյալ իր տեսակետը, որը վառ արտահայտված էր «Ես հնարավորություն տեսա և օգտվեցի» արտահայտությամբ։ Այժմ նորաձևության տունն ավելի է խորանում իր կորպորատիվ ժառանգության մեջ՝ թողարկվելով Chance-ի հինգերորդ բույրը՝ Eau Splendide-ը, հայտնում է WWD-ն։
Պարֆյումեր Օլիվյե Պոլժեի կողմից մշակված այս բուրն առաջինն է, որը թողարկվել է Chanel Fragrance and Beauty-ի նախագահ Սիմոն Կատանեոյի ղեկավարությամբ:
«Chanel-ում ստեղծագործ միտքն, իսկապես, ամեն ինչի հիմքում է»,-ասում է նա,-«Մենք ունենք ներքին ստեղծողներ մեր բոլոր կատեգորիաների համար: Հատկանշականն այն է, որ նրանք ունեն իրական ստեղծագործական ազատություն: 1921 թվականին No 5-ի ստեղծման սկզբից Գաբրիել Շանելը Էռնեստ Բոյին առաջադրանք տվեց. նա ուզում էր կանացի օծանելիք՝ կանացի բույրով»,-շարունակում է Կատանեոն:
Այն ժամանակ օծանելիքի արդյունաբերությունը լի էր ճանաչելի մեկ ծաղկի բույրերով։ «Նա ուզում էր աբստրակտ օծանելիք ունենալ անսահման բույրով»,-ասում է Կատանեոն: «Այսպիսով, այս տեսլականը, որ բուրմունքը հոգեվիճակ է, շատ կարևոր հայեցակարգ է Chanel-ի համար»:
«Chanel-ի օծանելիքներն արտահայտում են ոճ և գաղափար: Դա ավելի շատ տեսողության մասին է: Մեր բուրմունքները, մեր օծանելիքները պետք է մարդկանց ուժ տան դառնալ այնպիսին, ինչպիսին իրենք են ցանկանում լինել: Սա տեսլական է, որն ամենևին էլ կարծրատիպ չէ: Այս տեսանկյունը լիովին եզակի է պարֆյումերիայի մեջ»:
Առաջին Chance օծանելիքը թողարկվել է 2003 թվականին: «Այդ ժամանակից ի վեր այն դարձել է շուկայում բուրմունքների առաջատար հավաքածուներից մեկը»,-ասում է Կատանեոն:
«No 5-ը կանացի անզիջում ուժն է: «Coco Mademoiselle-ն ազատություն է դառնալու այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել»,-ասում է Կատանեոն,-«Bleu de Chanel-ը առեղծվածի և բարդության արտահայտություն է: Chance Eau Splendide-ը միանում է Chance-ի շարքին, որը կարելի է համարել բախտի հոտառական մեկնաբանություն: Այն նոր բան է բերում հավաքածուին՝ շատ հատուկ եզրով»: