Ալսուն ներկայացրել է «Счастье ты мое» երգի տեսահոլովակը

16:42   30 հունվարի, 2014

Ռուսական երգչուհի Ալսուն ներկայացրել է «Счастье ты мое» երգի վրա նկարահանված տեսահոլովակը: Այն «Дневник мамы первоклассника» («Առաջին դասարանցու մոր օրագիրը») ֆիլմի երաժշտությունն է:

Նոր կոմպոզիցիայի երաժշտության հեղինակը Իգոր Կրուտոյն է, խոսքերը գրել է Միխայիլ Գուցերիեւը: Հոլովակը կազմված է Ալսուի մասնակցությամբ ֆիլմի տեսարաններից: Երգչուհին համերգասրահում է, իսկ բեմում Իգոր Կրուտոյը դաշնամուր է նվագում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալսուն ներկայացրել էր «Дочь отца» տեսահոլովակը: Ճանաչված արտիստուհին երգը նվիրել է հորը՝ գործարար Ռալիֆ Սաֆինին:

Հոլովակում երեկոյան շքեղ զգեստ հագած Ալսուն դաշնամուր է նվագում՝ երգի բառերի միջոցով սեր խոստովանելով հորը: Հոլովակում ընտանեկան արխիվից լուսանկարներ են ցուցադրվում: Հանդիսատեսը հնարավորություն ունի դիտել Ալսուի մանկական ձայնագրությունները, ինչպես նաեւ հատված նրա շքեղ հարսանիքից, որտեղ երգչուհին վալս է պարում Ռալիֆ Սաֆինի հետ:



© NEWS.am STYLE