Վերա Վոնգն առաջին անգամ ներկայացնում է Vow ոսկերչական հավաքածուն Jared Jewelers-ի հետ համագործակցությամբ

15:22   1 ապրիլի, 2025

Վերա Վոնգը առաջին անգամ ներկայացնում է Vow ոսկերչական հավաքածուն Jared Jewelers-ի հետ համագործակցությամբ՝ հարսնացուներին առաջարկելով «ընդունել իրենց ինքնատիպությունը»։

76-ամյա Վոնգն ընդլայնել է գործընկերությունը Jared Jewelers-ի հետ՝ թողարկելով մատանիների հավաքածու նշանադրության համար, որը կատարելապես համադրում է նորաձեւությունն ու ֆունկցիոնալությունը։ Ներկայացված իրերը, որոնք 900-8 800 դոլար արժեն, զարդարված են բնական եւ լաբորատորիայում աճեցված ադամանդներով։

ванг1.jpg (47 KB)

Վոնգը PEOPLE ամսագրին պատմել է, որ ոգեշնչման մեծ մասը քաղել է մատանիների 70-ականների միտումներից։

«Երբ ես երիտասարդ էի, կանայք միշտ կրում էին իրենց նշանադրության եւ պսակադրության մատանիները, դրանք պարզապես միմյանց էին միացնում, որպեսզի դրանք իդեալականապես սազեին միմյանց։ Ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կանանց կենսակերպը որոշակիորեն փոխվել է։ Անգամ եթե թանկ եք գնահատում ձեր նշանադրության մատանին, որը, իհարկե, ինքնին խորհրդանշական է, դա չի նշանակում, թե անպայման ցանկանում եք կրել այն ամեն օր»։

ванг3.jpg (77 KB)

Վոնգը որոշել է անցյալին ժամանակակից տեսք հաղորդել՝ ստեղծելով էկոլոգիական մատանիներ, որոնք կարելի կլինի կրել միասին կամ առանձին։

Նրա խոսքով՝ Vow-ն նաեւ կենտրոնացել է այն բանի վրա, որպեսզի «կանանց ընտրություն տրամադրի»։ «Կանանց խրախուսելու համար, որպեսզի լինեն այնպիսին, ինչպիսին կան, ընդունելու իրենց ինքնատիպությունն ու սեփական զգացմունքայնությունը՝ դա այն է, ինչը մենք միշտ փորձել ենք անել»։



© NEWS.am STYLE