16:35 1 ապրիլի, 2025Քրիստիան Լուբուտենի տեղը մշակույթում ամուր է։ Նրա կարմիր ներբանով կուլտային կոշիկների մասին երգում է Քարդի Բին, դրանք կարելի էր տեսնել Թեյլոր Սվիֆթի ոտքերին նրա Eras շրջագայության անշլագների ժամանակ, եւ դրանք հեշտ է գտնել ողղջ աշխարհում, յուրաքանչյուր կարմիր գորգի վրա։ Այժմ կոշիկի ֆրանսիացի դիզայները պատրաստ է «ձեռնամուխ լինել» աչքերին՝ ներկայացնելով ակնոցների իր առաջին հավաքածուն իտալական Marcolin արտադրողի հետ գործընկերությամբ, գրել է WWD-ն։

Պրեմիերային հավաքածուն ներառում է ընդհանուր առմամբ 25 ոճ։ Փետրվարին տեղի է ունեցել առաջին 14 արեւապաշտպան ակնոցների եւ 7 օպտիկական ակնոցների թողարկումը։ Loubishark արեւային ակնոցների կապսուլային հավաքածուն, որն ուղղակիորեն ներշնչված է հանրահայտ Loubishark սպորտային կոշիկներով, կթողարկվի ապրիլին՝ ամբողջ աշխարհում լայն ծավալումով:
«Քրիստիան Լուբուտենի խաղացկուն եւ խորհրդավոր էությունը ակնոցներ բերելը հետաքրքիր ստեղծագործական մարտահրավեր էր»,- բացատրել է Marcolin Group-ի ոճի եւ արտադրանքի մշակման տնօրեն Լաուրա Մարոնյան: «Բնականաբար, կարմիր գույնը բրենդի ինքնության հիմքն է, ուստի մենք ներառեցինք խորհրդանշական կարմիր ներբանը որպես զարդարանք»:

Կանանց համար ակնոցներն ընդունում են կատվի տեսք՝ «նրբագեղ եւ շոյող, կրկնելով լաքապատ կաշվի փայլուն գրավչությունը»: Տղամարդկանց համար ոգեշնչումը օդաչուի ձեւերից է, որոնք լրացվում են հատուկ դետալներով, ինչպիսին են գամասեղները, «Cornetto» [իտալական եղջյուր], ինչպես այն անվանում է պարոն Լուբուտենը:
Յուրաքանչյուր զույգ անվանվել է ի պատիվ կոշիկի համապատասխան ոճի՝ հավաքածուն կապելով բրենդի ԴՆԹ-ի հետ։
Յուրաքանչյուր մոդելում օգտագործվում են Zeiss ոսպնյակներ, որոնք ապահովում են բարձրագույն օպտիկական որակ, ոսպնյակների «բացառիկ» մշակված երանգներով, ինչը սեւից անցնում է կարմիրի։ Ողջ հավաքածուն ցուցադրվում է հակաբլիքային ներքին ծածկով, «ֆիրմային կարմիր երանգով« որը աչքը պաշտպանում է ներքին կոտրատվող ճառագայթներից»։