15:47 3 ապրիլի, 2025MAC Cosmetics-ը ցանկանում է հեղափոխություն անել շուրթերի փայլերում՝ մի բանաձևի օգնությամբ, որը առավել մուգ գույն է ապահովում և զերծ է կպչունության զգացողությունից: Այդ կապակցությամբ ապրանքանիշն իր «Lipglass» նոր հավաքածուն ընդլայնում է չկպչող «Lipglass Air» փայլով և ծավալ հաղորդող «Lipglass» յուղով:
View this post on Instagram
«Lipglass Air»-ը չկպչող փայլ է, որն շուրթերին ութ ժամ խոնավացում և օդի պես թեթև զգացողություն է ապահովում:
Տեսականին ներառում է «Zephyr», «Opal», «Behaved», «Snobbish», «Spritz», «Instinct», «Casual», «Talented», «Aesthetic» և «Quality» երանգներ: Դրա եզրագիծը փայլուն է՝ գրեթե ընդօրինակելով ապակու տեսքը:
Մեկ այլ նոր ռելիզ՝ «Lipglass Blow» Plumping Oil-ը, կոճապղպեղի էքստրակտ և պղպեղ է կիրառում՝ շուրթերին թեթևակի ծավալ հաղորդելու համար՝ միաժամանակ պաշտպանություն և սնուցում ապահովելով: Պարունակում է կոկոսի, ժոժոբայի և մարգագետնային փրփուրի սերմերի յուղեր։