20:15 3 ապրիլի, 2025Դուբայի նշանավոր շատրվանը՝ ԱՄԷ-ի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը, կուրախացնի հարյուրավոր զբոսաշրջիկների ապրիլի 19-ի եզրափակիչ ցուցադրությամբ:
Դրանից հետո շատրվանը կփակվի ձևավորման, լուսավորության և ձայնային համակարգերի բարելավմանն ուղղված լայնածավալ վերակառուցման համար։
Շատրվանի մոտ հայտնի աբրա ատրակցիոնները ևս փակ կլինեն, հայտնում է Khaleej Times-ը։
զբոսաշրջային Խորհրդանշական տեսարժանության վերակառուցումը խիստ ժամանակացույց ունի, ընդ որում Dubai Mall-ը հաստատել է, որ շատրվանն ամբողջությամբ կգործարկվի մինչև 2025 թվականի հոկտեմբերը:
Դուբայի կենտրոնում տեղակայված Dubai Mall-ի և Բուրջ Խալիֆա երկնաքերի մոտակայքում, Դուբայի շատրվանը երկար ժամանակ եղել է քաղաքի մեծության և վեհության գլխավոր տեսարժան վայրն ու խորհրդանիշը:
Վերակառուցումից հետո Դուբայի բնակիչներն ու զբոսաշրջիկները թարմացված շատրվանների շոուից էլ ավելի բուռն տպավարություններ կվայելեն: