«Մանուշյան. այս հետկեսօրեին` ժամը 15.00-ին» ներկայացումը` Դեսին-Շարպիո քաղաքի «Տոբոգան» թատրոնում

13:25   3 ապրիլի, 2025

Մարտի 14-18-ը Հայաստանում անցկացված «Մանուշյանական շաբաթից» հետո, մարտի 28-ին Դեսին -Շարպիո քաղաքի «Տոբոգան» թատրոնում ներկայացվեց «Մանուշյան. այս հետկեսօրեին` ժամը 15.00-ին» պիեսը, որը պատմում է Միսաք Մանուշյանի և դիմադրության շարժման մարտիկների մասին՝ ֆրանսիացի երկու ոստիկանների  կողմից Միսաք Մանուշյանի, Մարսել Ռայմանի, Ժոզեֆ Դավիդովիչի, Սպարտակո Ֆոնտանոյի և Օլգա Բանչիկի հացաքննությունների միջոցով։

att.lgLJ_13E6Jq5G82LNo_Sr9KgYeVndiPrUJJUOCBBea8.jpeg (28 KB)

Մարտի 14-ին` Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում  այս ներկայացմամբ բացվեց  Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը: Պիեսի հեղինակն է Շոշանա Բուխոբզան, իսկ բեմադրող ռեժիսորը՝ Սաթէ Խաչատրյանը թե´ հայաստանյան և թե´ ֆրանսիական տարբերակներում:

att.S8GR2kHnVrD2GeJlHNCw4-As-k2-lZeu9jl7F_qMukU.jpeg (36 KB)

Մարտի 28-ին Տոբոգան թատրոնում երեկոն բացեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Դեսին-Շարպիոյի քաղաքապետի մշակույթի գծով տեղակալ և Տոբոգան թատրոնի նախագահ Դենի Ջորկայեֆֆը: Ներկա էին սենատոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը, Լիոնի Մետրոպոլի փոխնախագահ Հելեն Դյուվիյե Դրոմենը, Լիոնի քաղաքապետի 1-ին տեղակալ Օդրե Հենոկը, Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանը, Լիոնում Լեհաստանի հյուպատոս Մարիուշ Բադակը, Արտաշատի թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը, Լիոնի Մետրոպոլի և Լիոն քաղաքի «Ռասիզմի դեմ պայքարի լիգայի» Օվերն-Ռոն-Ալպեր  տարածաշրջանի  մասնաճյուղի, Mont Valérien հուշահամալիրի և հայկական միությունների ներկայացուցիչներ։

att.dKfmJM5UuBY1bbLYoPzB2tom-L05rvcTo0VHpRE7ApU.jpeg (42 KB)

Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը աջակցել է Սաթէ-Աթղը թատերական միության այս ծրագրին՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի, Իզեր դեպարտամենտի, Լիոն քաղաքի և Լիոնի մետրոպոլի, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի,  Շոայի հիշողության հիմնադրամի, Դեսինի «Տոբոգան» և Բուրգուան Ժալիոյի «Ժան Վիլար» թատրոնների, Բրոնի Պոլ-ան-սեն, Վիլորբանի Ազգային ժողովրդական թատրոնկ, ՀԲԸՄ Լիոնի մասնաճյուղի, Ռասիզմի դեմ պայքարի լիգայի, SPEDIDAM-ի, Վալանսի Հայկական ժառանգության կենտրոնի և Հայաստան ձայնասփյուռի հետ համատեղ։

Հաջորդ ներկայացումը կցուցադրվի Վիշի քաղաքի թատրոնում:

att.pjdxUnlz6OeQDmGy0IcsJgyR-XUfDyhbGhQFQY_y0uQ.jpeg (35 KB)

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացման հայկական տարբերակը կրկին բեմում կլինի ապրիլի 11-ին և 25-ին:

att.EzOInxZGGfnIdm1Fw0YS19SkQ8aWLB_lODwEsvD5KHE.jpeg (55 KB)
att.opV2js9vCkn7m6iA-QSY2DrgzIVprVXRdVFQzI-tqhM.jpeg (55 KB)
att.ibfRQpspH0-7-x5MQSp27fCC4xkTH6Ml02vOzHioPK4.jpeg (31 KB)



© NEWS.am STYLE