Լիլիթ Հովհաննիսյանը «քաղցր» տեսահոլովակ է թողարկել, որի հերոսուհին Արմենչիկի դուստրն է

11:28   5 ապրիլի, 2025

Լիլիթ Հովհաննիսյանը հանդիսատեսին նոր երգ ու տեսահոլովակ է ներկայացրել։ «Տորթիկ»՝ այսպես է կոչվում երգչուհու նոր աշխատանքը, որը նվիրված է «բոլոր նրանց, ում ծննդյան օրն է այսօր...կամ վաղը... կամ մյուս օրը…»,-ինստագրամյան հրապարակմանը կից գրել է Լիլիթը։

Իհարկե, ինչպես հատուկ է երգչուհուն, նա նոր տեսահոլովակում էլ ներկայացել է վառ ու աչքի ընկնող կերպարներով։ Այս դեպքում գերիշխում է վարդագույնը։ Առաջին զգեստը վառ վարդագույն է, որն աչքի է ընկնում երկրաչափական կտրվածքներով։ Երկրորդը՝ գունատ վարդագույն նուրբ զգեստ է, որով Լիլիթը հիշեցնում է իր կարիերայի սկզբնական շրջանի կերպարին՝ զանգվածային սանրվածք, ակնոց եւ քնքուշ հարդարանք։ 

Տեսահոլովակում երգչուհին փայլել է եւս մի քանի «լուքով»։ 

Ի դեպ, հոլովակի փոքրիկ հերոսուհին երգիչ Արմենչիկի դուստրն է։ 



© NEWS.am STYLE