20:17 5 ապրիլի, 2025Սեւակ Ամրոյանի ու Սերժ Թանկյանի մտերմությունն արդեն տարիների պատմություն ունի: Հայկական շոուբիզնեսի երգիչը հերթական համատեղ լուսանկարն է հրապարակել Թանկյանի հետ, որում նրանք միայնակ չեն: Լուսանկարում երգիչների հետ է նաեւ System of a Down-ից մեր մյուս հայրենակիցը՝ Ջոն Դոլմայանը:
Սեւակը լուսանկարը վերնագրել է՝ «System-ի ընկերներիս հետ»։