Հայտնի է, թե արտիստներից ովքեր են այս տարի հավակնում «Խազ» մրցանակի

22:57   5 ապրիլի, 2025

Ապրիլի 30-ին կայանալիք «ԽԱԶԵՐ» հայկական երաժշտական մրցանակաբաշխության 17 անվանակարգում առաջադրված արտիստների և նախագծերի անուններն արդեն հայտնի են։ Հայկական ազգային երաժշտական ակադեմիան 500-ից ավելի հայտ էր ստացել տարբեր ժանրերում ստեղծագործող արտիստներից։ Ակադեմիայի խորհրդի անդամների քվեարկության արդյունքում յուրաքանչյուր անվանակարգում առաջադրվել է 3 արտիստ, խումբ կամ նախագիծ:

Ստորև ներկայացնում ենք «ԽԱԶԵՐ» հայկական երաժշտական մրցանակաբաշխության կարճ ցուցակը (shortlist):

ԼԱՎԱԳՈւՅՆ ԵՐԳԻՉ  

ԱՐԱՄ MP3

ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ԱՐԱՄԵ

ԼԱՎԱԳՈւՅՆ ԵՐԳՉՈւՀԻ

ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆ

ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

BRUNETTE

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳ

«ՍԵՐ ԱՆԻ» - ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

«ԵՐԵՎԻ» - ARAM MP3

«ԱԼՈ» - ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

BRUNETTE SUPERSTAR ILLNESS

ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՍԵՐ ԱՆԻ

ARAM MP3 «ԵՐԵՎԻ»

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ

ԱՆԴՐԱՆԻԿ ԲԵՐԲԵՐՅԱՆ

ՄԱՐՏԻՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔ 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՔԱՎՈՐՈՒՄ

«I'M AFRAID OF STARS» Նեմռա և Սերժ Թանկյան

«ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ» - ԽՄԲԵՐԳԱՇԱՐ-ՍՅՈՒԻՏ - ԱՎԵՏԻՍ ԲԵՐԲԵՐՅԱՆ

«ԵՐԱԶԻ ՊԵՍ» - ՋՈՒԼԻԱՆԱ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԵՂԻՆԱԿ-ԿԱՏԱՐՈՂ

ՎԱՍՊՈՒՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

YELLOWHEART

ՋՈՒԼԻԱՆԱ

ՏԱՐՎԱ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

YELLOWHEART

LEAH

ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ-ՆԱԽԱԳԻԾ

LA PROJECT

ԱՐՑԱԽԻ ՁԱՅՆԵՐ

ՀՈՂ ԱՐԹՈՒՆ 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

«ՎԶԵԲ» ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈւՄ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆ 2024-Ի ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

«ԿՈՄԻՏԱՍ» ԸՍՏ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ՋՈՒԶԵՊՊԵ ՎԵՐԴԻ «ՕԹԵԼԼՈ»

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌՈՔ ԱՐՏԻՍՏ ԿԱՄ ԽՈՒՄԲ

NEMRA

ARRAVIS

SEVAGIR 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԻՓ-ՀՈՓ ԵՎ ՌԻԹՄ ԸՆԴ ԲԼՅՈՒԶ (R&B) ԱՐՏԻՍՏ ԿԱՄ ԽՈՒՄԲ

D’LITTE

YELLOWHEART

ՍԱՐԷ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՋԱԶ ԱՐՏԻՍՏ, ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՂ ԿԱՄ ԽՈՒՄԲ

YEREVAN CALLING

ՄԵՐՍԻ, ՇԱՌԼ

ԱՐՑԱԽ ՋԱԶ-ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«ՍԻՄՖՈՆԻԿ ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ»

«ՏՈՒՆԿ Ի ԿԵԱՆՍ», ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆ

«ՍԻՄՖՈՆԻԿ ԴԱՍA»  

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԳԻՉ, ԵՐԳՉՈՒՀԻ

ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀԱՍՄԻԿ ԹՈՐՈՍՅԱՆ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳ ԿԱՄ ԵՐԳԻ ՄՇԱԿՈՒՄ

«ԿՈՄԻՏԱՍԱԿԱՆ» - ԽՄԲԵՐԳԱՇԱՐ-ՍՅՈՒԻՏ -ԱՎԵՏԻՍ ԲԵՐԲԵՐՅԱՆ

«LAMENTO» - ԳԵՂԱՐԴ ԵՎ ՍԱՂՄՈՍԵՐԳՈՒ ԵՐԳՉԱԽՄԲԵՐ

«Լիկիլի» - «Կարին» ավանդական երգի-պարի խումբ 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՎՐ

«ԹՈՂ ԱՄԵՆ ՄԻ ՆՈՐ ՏԱՐԻ ՄԵՐ ՍՐՏԵՐԸ ՋԵՐՄԱՑՆԻ», ՄԱՐՏԻՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ
| ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՍԻՄՖՈՆԻԿ ՄԵՂԵԴԻՆԵՐ

«ՊՈՊՈՒՐԻ ԱԶՆԱՎՈՒՐ» - ԳՅՈՒՄՐՈՒ ԺՈՂ. ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ

«ԱԼԱԳՅԱԶ» -  ՍԱՐԷ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԱՐՄԵՆԻ

Հաղթողների անունները հայտնի կդառնան ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հաղթողները կստանան «ԽԱԶ» յուրատեսակ մրցանակը, որի հեղինակը քանդակագործ, նկարիչ Արման Նուռն է։

Մրցանակաբաշխության ռեժիսորներն են Հրաչ Քեշիշյանը, Նաիրե Ստեփանյանը և Արթուր Մանուկյանը։ «Խազեր»-ը կանցկացվի միջազգային մրցանակաբաշխությունների ձևաչափով։ Միջոցառումը կմեկնարկի կարմիր գորգի հանդիսավոր արարողությամբ, որին կմասնակցեն երաժշտական ոլորտի առաջատար դեմքերը։

«ԽԱԶԵՐ» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը կհեռարձակվի «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում։



© NEWS.am STYLE