15:50 7 ապրիլի, 2025Քիմ Քարդաշյանը չորս երեխաներից երեքին տարել է իր SKIMS Drive-In ապրանքանիշի միջոցառմանը Լոս Անջելեսում։
View this post on Instagram
Հանրահայտ խորտկարանը վերածվել է «Խորտկարան Skims»-ի մեկ շաբաթով, որպեսզի այստեղ տոնեն Քիմի առաջին խանութի բացումն Արեւմտյան ափին։
Քիմը փայլում է՝ ցուցադրելով իր կազմվածքը Skims մարմնագույն թոփով եւ համապատասխան լեգինսով՝ դիրքավորվելով հին մեքենայի թափքի վրա։ Մեքենայի համարանիշին գրված է «SKIMS»։
Քիմի ավագ դուստրը՝ 11-ամյա Նորթը, միջոցառմանը ներկա չէր։

Քիմը մի քանի լուսանկարներ է հրապարակել ինսթագրամում՝ մակագրելով. «ընտանեկան երեկո Skims Mel’s Drive In»-ում։
Լոս Անջելեսում Skims-ի հիմնադրի առաջին ստացիոնար խանութը գտնվում է խորտկարանի հարեւանությամբ։

Skims խանութում գնորդներին դիմավորում է իտալացի ժամանակակից նկարչուհի Վանեսա Բիքրոֆթի 12 ոտնաչափ բարձրությամբ քանդակը, որը գտնվում է ընդգծող ներքնաշորերի, ընտանեկան հագուստի եւ ապրանքանիշի 16-228 դոլար արժողությամբ աքսեսուարների տեսականու մեջ։