Louis Vuitton-ի պայուսակ-ինքնաթիռը, որը դարձել է ծաղրի առարկա, այժմ վաճառվում է 60 000 դոլարով

21:29   9 ապրիլի, 2025

Louis Vuitton-ի պայուսակ-ինքնաթիռը, որը ժամանակին դարձել էր ծաղրի առարկա իր անհեթեթության եւ թանկության պատճառով, այժմ վաճառվում է ցնցող՝ 60 000 դոլարով։

Խոսքը ինքնաթիռի տիպի պայուսակի մասին է՝ 39 000 դոլար արժողությամբ, որն ստեղծել է Վիրջիլ Աբլոն 2021թ. աշուն/ձմեռ հավաքածուի համար։ Հիմա այն վաճառվում է Sotheby's աճուրդում 60 000 դոլարով։

см1.jpg (268 KB)

Այդ պայուսակը ծաղրի առարկա է դարձել 2021թ.: «Դուք կարող եք իսկական ինքնաթիռ գնել շատ ավելի էժան»,- գրել են սոցցանցերի օգտատերերը՝ ներկայացնելով լուսանկարներ 1968թ. Cessna 150-ի պատկերով, որը վաճառքի էր հանվել 32 300 դոլարով:  «39 000 դոլարով ես կարող էի թռչել այդ պայուսակով»:

Բայց բոլորը չէ, որ ծաղրել են այն։ Նրանց շարքում, ովքեր իրականում գնել են այն, Քրիս Բրաունն էր, որը հպարտորեն ցուցադրել է դիզայներական իրը Instagram-ում՝ պնդելով, որ ինքն ԱՄՆ-ում միակ մարդն է, որն ունի այն:

см2.jpg (21 KB)

Հիմա դա փոխելու հնարավորություն կա. Sotheby’s-ն առաջարկում է 2021թ. Louis Vuitton Virgil Abloh Ebene Monogram Coated Canvas պայուսակը արծաթե ֆուրնիտուրով, գրեթե կատարյալ վիճակում։

 

 



© NEWS.am STYLE