Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում՝ Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում, տեղի կունենա կամերային երաժշտության համերգ

17:31   9 ապրիլի, 2025

Ապրիլի 16-ին՝ ժամը 19։00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում,   Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա  կամերային երաժշտության համերգ։

Ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ՝

Հռիփսիմե Աղաքարյանը /դաշնամուր/

Սերգեյ Աբրահամյանը /կլառնետ/:

Երեկոյի ընթացքում կհնչի ֆրանսիացի դասականների նրբաճաշակ ստեղծագործությունների բացառիկ մի ընտրանի՝

Կուպերեն - Պիեսներ

Ռավել - Արտացոլանքներ

Սեն-Սանս - Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար

Պուլենկ - Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար

Ֆրանսե - Թեմա և վարիացիաներ կլառնետի և դաշնամուրի համար

Հանդիսատեսը հնարավորություն կունենա նաև ծանոթանալու տուն-թանգարանի ցուցադրությանը։



© NEWS.am STYLE