17:19 14 ապրիլի, 2025Ապրիլի 18-ին, ժամը 20։00-ին հրավիրում ենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կարող եք վայելել դասական երաժշտության երեկո՝ նվիրված Ի.Ս.Բախի ծննդյան 340-ամյակին։ Կոմպոզիտորի գրած, երաժշտության պատմության մեջ իրենց առանձնահատուկ տեղը զբաղեցնող թավջութակի սյուտների անզուգական կատարումներով հանդես կգա անվանի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Արամ Թալալյանը։
Ճանաչված թավջութակահարը համերգներով հանդես է եկել ոչ միայն ԱՊՀ, այլև Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում: Մի առիթով Արամ Թալայանը նշել է, որ թավջութակը ամենահանրաճանաչ գործիքներից մեկն է, առանց որի չեն կարող լինել ոչ միայն նվագախումը, այլև կամերային անսամբլները՝ լարային կվարտետ, կվինտետ, տրիո:
Նշանավոր թավջութակահարը բազմիցս հանդես է եկել նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում և այս անգամ ևս երաժշտասերներին սպասվում է յուրահատուկ թավջութակի երեկո:
Երեկոյի ընթացքում հնարավորություն կընձեռնվի ծանոթանալ տուն-թանգարանի ցուցադրությանը։