62-ամյա թոշակառու կինը՝ ներքնազգեստի գովազդում

13:13   1 փետրվարի, 2014

Ամերիկյան 62-ամյա թոշակառու Ջեքի Օ՛Շոգնեսին դարձել է ներքնազգեստի գովազդի մոդել:

Հագուստ արտադրող ամերիկյան American Apparel ընկերությունը կանացի ներքնազգեստի գովազդի համար որպես մոդել ընտրել է Ջեքիին, ով գովազդային պաստառների վրա ներկայացել է ժանեկավոր ներքնազգեստով:

Ըստ Daily Mail-ի, լուսանկարները մակագրել են այսպես. «Սեքսուալությանը հնազանդ է ցանկացած տարիք»: Չնայած բազմաթիվ լրագրողների թերահավատությանը, գովազդը համացանցի բազմաթիվ օգտատերերին է դուր եկել:

American Apparel ընկերության Facebook-ի էջում Ջեքի Օ՛Շոգնեսիի կիսաէրոտիկ լուսանկարները բազմաթիվ օգտատերերի հավանությանն են արժանացել: Իսկ Instagram-ում նրանց թիվը գերազանցել է 8 հազարը: Պարզվում է՝ 62-ամյա մոդելն առաջին անգամ չէ, որ համագործակցում է American Apparel-ի հետ: Օ՛Շոգնեսիի նախորդ ֆոտոսեսիան կայացել է երկու տարի առաջ:



© NEWS.am STYLE